ՄԱՅԻՍԻ ԵՐԵՍՈՒՆԻ ՄԱՍԻՆ

Մայիսի երեսունին մենք մեր բերած խաղերով շատ խաղացինք, նախաճաշեցինքՙ մի փոքր դաս արեցինք, մենք մեր ընկերների հետ խոսացինք. մի խոսքով այս օրը շատ լավ օր էր: Այսօր մենք իջել էինք բակ :

– Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին… սովորական դպրոցներում դուք իջե՞լ եք դուրս, խաղ բերե՞լ եք, այդ խաղերով խաղացե՞լ եք:Ինձ թվում է ոչ:

ՄԱՅԻՍԻ ՔՍԱՆԻՆԻ ՄԱՍԻՆ

Այսօր մենք մեր բերած խաղերով շատ խաղացինք, նախաճաշեցինքՙ մի փոքր դաս արեցինք, մենք մեր ընկերների հետ խոսացինք. մի խոսքով այս օրը շատ լավ օր էր: Այսօր մենք իջել էինք բակ :

– Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին… սովորական դպրոցներում դուք իջե՞լ եք դուրս, խաղ բերե՞լ եք, այդ խաղերով խաղացե՞լ եք: Ինձ թվում է ոչ:

ԻՄ ՀՈՐԻՆԱԾ ՀԵՔԻԱԹԸ

Վինի-Թուխը, փուչիկից բռնած,կախվել է օդում:Որտեղից որտեղ հայտնվում է Կառլսոնը:

Կառլսոնը տեսնելով օդում կախված արջուկին, մոտենում է նրան և հարցնում: -Արջու՛կ, ի՞նչ է քո անունը:

– Իմ անունը Վինի-Թուխ է:

– Իսկ իմը Կառլսոն:

– Իսկ ինչո՞ւ ես օդում փուչիկից կախվել:

– Փորձում եմ մեղր հափշտակել:

– Գուցե ես է՞լ փորձեմ:

– Բայց ո՞նց ես դու թռչելու:

– Շատ հեշտ: Ես իմ փորին մի կոճակ ունեմ և եթե սեղմեմ, կթռչեմ:

– Ցույց կտա՞ս այդ ոնց,- հարցրեց Թուխը

 – Այո,- այդ էր Կառլսոնի պատասխանը,- և եթե ուզում ես ես քեզ կօգնեմ:

-Այո՛, օգնիր,- ասաց Թուխը: Եվ Կառլսոնը թռավ օդ և օգնեց

Թուխին ու  հետո նրանք իջան և մեղրը կերան:    

ԹԱՆԳԱՐԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Մենք Թանգարաների Միջազգային Օրը ճամփորդեցինք դեպի Մատենադարան:Այնտեղ կային վեց արձաններ:Հետո մենք մտանք ներս. որտեղ մենք տեսանք աստվածաշնչներ : Դրանցից մի քանիսը տպագրած էին իսկ մյուսները ձեռագիր,բայց այնտեղ միային աստվածաշնչներ չէին:Գիտեիք, որ աստվածաշնչերի տակը գրված է լինում թե՛, որտեղ է տպագրած,ով է գրել, ձեռագրով է գրված թե՛ չե , որ թվականին է գրված և կրկրօրինակ է թե՛ ոչ: Երբեմն լինում է այնպես, որ ստեղծման դարը գրում են տառերով ոչ թե՛ թվերով հասկանալու համար թե՛, որ դարին է ստեղծված պետք է հաշվենք թե՛ որը որերորդ տառն է այմբուբենում օրինակ՛ ժը այդ 18-րդ դարում է ստեղծվել: https://www.youtube.com/watch?v=qaaSEzT0Dz4

Ցանկությունների ծառը հորինածս

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց. _Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում. _Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Կեռնեխը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև պարոն Սմիթը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ Կեռնեխը չար դառնա»:

Եվ Կեռնեխը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Երկրի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

_Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն լուսնի վրա և Կեռնեխը ասաց. սրանից հետո ես թունավոր ջուր եմ վաճառելու:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները լռեցին:

Արևը չեր շողում , քամին ուժեղ քամի էր անում իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Դոնալաթ Բիսեթ Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց. _Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում. _Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»: